Marabelle

Մեր մասին

Մազահեռացման մասնագետ

Մարինա Չալյան

«Marabelle» գեղեցկության սրահի հիմնադիր, կոսմետոլոգ, մազահեռացման մասնագետ

Շուրջ 10 տարվա աշխատանքային փորձ

Եթե ցանկանում եք առանց ցավի ազատվել անցանկալի մազերից կամ էլ ունենալ գեղեցիկ թարթիչներ, կարող եք դիմել Մարինա Չալյանին:

Պրոֆեսիոնալ մոտեցման եւ հոգատար վերաբերմունքի շնորհիվ Մարինա Չալյանի կատարած յուրաքանչյուր պրոցեդուրա անցավ է, իսկ արդյունքը երկար սպասել չի տալիս:

  • Ասեղային մազահեռացում Apilus սարքով
  • Շուգարինգ
  • Թարթիչների լիցք
  • Թարթիչների լամինացիա

 

Աշխատում է բարձրորակ նյութերով եւ ստերիլ գործիքներով:

Շտապե՛ք ամրագրել Ձեր այցը Մարինայի մոտ:

Մատնահարդար

Գայանե Օհանջանյան

Աշխատանքային մեծ փորձի ու նվիրման շնորհիվ Գայանեն կարողանում է գոհացնել նույնիսկ ամենաքմահաճ հաճախորդին։ Մատնահարդարումից մինչև ոտնահարդարում՝ բոլորը ստերիլ և պրոֆեսիոնալ գործիքներով։ Վստահեք Գայանեին առողջ և գեղեցիկ եղունգների համար։

Դիմահարդար

Մարիամ Ավանեսյան

3 տարվա աշխատանքային փորձ։ Առօրյա դիմահարդարումից մինչև շքեղ հարսանեկան դիմահարդարում կարող եք վստահել Մարիամին, ում շնորհիվ Դուք կտարբերվեք Ձեզ համար կարևոր բոլոր օրերին։

Մարիամը նաև կատարում է հոնքերի շտկում, հոնքերի և թարթիչների լամինացիա

Վարսահարդար

Աննա Կասյան

Ավելի քան 14 տարվա մասնագիտական փորձ։ Աննան այս տարիների ընթացքում հասցրել է սպասարկել հազարավոր հաճախորդների՝ առաջարկելով հասարակ կտրվածքից մինչև ամենաբարդ հարդարում։

Վստահեք Ձեր վարսերը Աննային։

Ինչո՞ւ ընտրել մեզ

Ձեր գեղեցկության ընդգծումը մեր առաքելությունն է

Բազմաթիվ կանայք իրենց խնամքն ու գրավչության ընդգծումը վստահում են մեզ: Նրանց գոհունակությունն էլ մեզ պարտավորեցնում է շարունակ ստեղծագործել և բարձրացնել ծառայությունների որակը
Պրոֆեսիոնալ թիմ

«Marabelle»-ում աշխատում են բարձր որակավորում ունեցող մասնագետներ, որոնք շարունակ վերապատրաստվում են՝ ծանոթանալով ոլորտի թրենդներին:

Ծառայությունների լայն շրջանակ

«Marabelle»-ում կարող եք օգտվել ծառայությունների լայն շրջանակից՝ վարսահարդարումից մինչև մատնահարդարում, դիմահարդարումից մինչև մազահեռացում:

Անհատական մոտեցում

Կարևորելով Ձեր գեղեցկության առանձնահատկություններն ու նախընտրությունները՝ «Marabelle»-ում ստեղծվում են տարբերվող կերպարներ:

Մեր առաքելությունը

Մենք կօգնենք Ձեզ լինել յուրահատուկ

«Marabelle»-ում Դուք կգտնեք այն ջերմ անկյունը, որտեղ բացահայտվում է Ձեր ողջ հմայքը:

Մեր տեսլականը

Մեր առաքելությունը

Կարծիքներ

Հաճախորդները մեր մասին