«Marabelle» գեղեցկության սրահի հիմնադիր, կոսմետոլոգ, մազահեռացման մասնագետ
Շուրջ 10 տարվա աշխատանքային փորձ
Եթե ցանկանում եք առանց ցավի ազատվել անցանկալի մազերից կամ էլ ունենալ գեղեցիկ թարթիչներ, կարող եք դիմել Մարինա Չալյանին:
Պրոֆեսիոնալ մոտեցման եւ հոգատար վերաբերմունքի շնորհիվ Մարինա Չալյանի կատարած յուրաքանչյուր պրոցեդուրա անցավ է, իսկ արդյունքը երկար սպասել չի տալիս:
Աշխատում է բարձրորակ նյութերով եւ ստերիլ գործիքներով:
Շտապե՛ք ամրագրել Ձեր այցը Մարինայի մոտ:
Աշխատանքային մեծ փորձի ու նվիրման շնորհիվ Գայանեն կարողանում է գոհացնել նույնիսկ ամենաքմահաճ հաճախորդին։ Մատնահարդարումից մինչև ոտնահարդարում՝ բոլորը ստերիլ և պրոֆեսիոնալ գործիքներով։ Վստահեք Գայանեին առողջ և գեղեցիկ եղունգների համար։
3 տարվա աշխատանքային փորձ։ Առօրյա դիմահարդարումից մինչև շքեղ հարսանեկան դիմահարդարում կարող եք վստահել Մարիամին, ում շնորհիվ Դուք կտարբերվեք Ձեզ համար կարևոր բոլոր օրերին։
Մարիամը նաև կատարում է հոնքերի շտկում, հոնքերի և թարթիչների լամինացիա
Ավելի քան 14 տարվա մասնագիտական փորձ։ Աննան այս տարիների ընթացքում հասցրել է սպասարկել հազարավոր հաճախորդների՝ առաջարկելով հասարակ կտրվածքից մինչև ամենաբարդ հարդարում։
Վստահեք Ձեր վարսերը Աննային։
«Marabelle»-ում աշխատում են բարձր որակավորում ունեցող մասնագետներ, որոնք շարունակ վերապատրաստվում են՝ ծանոթանալով ոլորտի թրենդներին:
«Marabelle»-ում կարող եք օգտվել ծառայությունների լայն շրջանակից՝ վարսահարդարումից մինչև մատնահարդարում, դիմահարդարումից մինչև մազահեռացում:
Կարևորելով Ձեր գեղեցկության առանձնահատկություններն ու նախընտրությունները՝ «Marabelle»-ում ստեղծվում են տարբերվող կերպարներ:
«Marabelle»-ում Դուք կգտնեք այն ջերմ անկյունը, որտեղ բացահայտվում է Ձեր ողջ հմայքը: